Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական ռազմական հրամանատարության համար հատուկ
տրիբունալ ստեղծելու մասին բանաձևին՝ Ուկրաինայում ռազմական
հանցագործությունների համար։
«Ստրասբուրգում համատեղ դեբատներից հետո ընդունված երեք բանաձևերում ԵԽԽՎ-ն ծրագրել է պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Պուտինին և նրա գեներալներին Ուկրաինայի դեմ
ագրեսիայի համար, ուժեղացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի և հակազդել ուկրաինական մշակութային նույնականությունը ջնջելու նրա փորձերին»,- ասվում է կազմակերպության կայքի հաղորդագրության մեջ:
Դրանում նշում է, որ հատուկ տրիբունալի
ստեղծումը «լավագույն հնարավոր տարբերակն էր իրավական հիմքի և քաղաքական
լեգիտիմության տեսանկյունից»՝ Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության
ենթարկելու համար հանցագործությունների համար: Հատուկ տրիբունալը կստեղծվի Ուկրաինայի
հետ Եվրոպայի խորհրդի համաձայնագրի բազայի
վրա։ Նիդեռլանդների ներկայացուցիչներն առաջարկել են նման տրիբունալ անցկացնել
Հաագայում։ ԵԽԽՎ-ն նաև կրկին կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները և դրանք
փոխանցել փոխհատուցման միջազգային հիմնադրամին Ուկրաինայի համար։